Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», երկկողմ հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Մոսկվայի առաջարկությունները, որոնք ադրբեջանական ղեկվարությանը փոխանցվել էին հուլիսի 8 -ին` Լավրովի Բաքու կատարած այցի ժամանակ:
Նույն առաջարկությունները մինչ այդ ներկայացվել էին նաեւ Հայաստանի ղեկավարությանը:




























