News International հրատարակչական տան նախկին ղեկավար, News of the World-ի նախկին գլխավոր խմբագիր Ռեբեկա Բրուքսը գրավի դիմաց ազատ է արձակվել: Հուլիսի 17-ին Լոնդոնում ձերբակալված 43-ամյա Բրուքսի հարցաքննությունը տեւել է 12 ժամ: Հաջորդ հարցաքննությունը նշանակվել է հոկտեմբերի վերջին:
News of the World-ի աշխատակիցների ապօրինի գաղտնալսումների սկանդալի հետաքննության շրջանակում Բրուքսի ձերբակալությունը տասներորդն էր: Հիշեցնենք, որ Բրուքսն այս շաբաթ հրաժարական էր ներկայացրել News International-ում զբաղեցրած պաշտոնից:



























