Աբխազիայում հուլիսի 17-ին ավարտվել է հանրապետության նախագահի թեկնածու առաջադրող նախաձեռնող խմբերի գրանցումը: Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երեք նախաձեռնող խմբերի, որոնք կառաջադրեն հետեւյալ 3 թեկնածուներին. երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբային, վարչապետ Սերգեյ Շամբային եւ ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբային:

Ալեքսանդր Անկվաբան եւ Գուլրիպշի շրջանի վարչակազմի ղեկավար Միխայիլ Լոգուան տվել են իրենց համաձայնությունն` առաջադրվել նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում: Նման համաձայնություն են տվել նաեւ վարչապետ Սերգեյ Շամբան եւ երիտասարդության եւ սպորտի հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Շամիլ Աձինբան:

Հիշեցնենք, որ Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 26-ին, որի պատճառը երկրի նախագահ Սերվեյ Բաղապշի մահն է: