Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել Կարմիր ծովի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ, այս մասին հաղորդել է Mixnews.lv-ն` վկայակոչելով գերմանական Der Spiegel-ին:

32կմ երկարությամբ կամուրջը կմիացնի երկու երկրներին` նվազեցնելով նրանց միջեւ ընկած ճանապարհը մինչեւ 22 րոպեի:

Ճանապարհային անցումն, ամենայն հավանականությամբ, կկառուցվի եգիպտական Շարմ էլ Շեյխ հանգստավայրից ոչ հեռու գտնվող Սինայի թերակղզու մոտ: Սաուդյան Արաբիան, ինչպես հաղորդել է թերթը, տարիներ շարունակ լոբբինգ է իրականացրել կամրջի կառուցման օգտին:

Գործը առաջ է ընթացել միայն Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո, ով դեմ էր այս ուղենշային կառույցին: