Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը Մոսկվայում այսօր երկու երկրներ միջեւ «Պետական սահմանի մասին» պայմանագրի վավերացման մասին հավատարմագրեր են փոխանակել, հայտնում է «Ռոսիա 24»-ը:

«Մենք բոլոր ոլորտներում զարգացման բարձր տեմպեր ենք արձանագրել»,- ասել է Լավրովը Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, սահմանի մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել Սամուր գետի ջրային պաշարների համաձայնագրի հետ։ «Ստորագրված համաձայնագրերը բարենպաստ պայմաններ են ստեղծում բոլոր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության համար»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի Պետդուման ավելի վաղ վավերացրել էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագիրը։ Պայմանագիրը Բաքվում ստորագրվել էր 2010 թվականի սեպտեմբերի 3-ին։ Ռուսաստանն առաջին երկիրն է, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի մասին պայմանագիր է ստորագրել։