Երեւանի Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկում հուլիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 08 ՕՍ 794 համարանիշի, «ՎԱԶ-2107» մակնիշի Լ 1060 համարանիշի, «ՎԱԶ-2115» մակնիշի 26 ՕՕ 048 համարանիշի եւ «Դեու Նեքսիա» մակնիշի Տ 7578 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի 08 ՕՍ 794 համարանիշի ավտոմեքենայի ուղեւորներ 3-ամյա Լիանա, 8-ամյա Մարիա, 57-ամյա Վալիկո Սարոյանները, 30-ամյա Քրիստինե եւ 33-ամյա Արման Գեւորգյանները հոսպիտալացվել են «Մուրացանի» համալսարանական հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի Լ 1060 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 30-ամյա Արամ Խաչատրյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վ. Սարոյանը, Ք. եւ Ա. Գեւորգյանները, Ա.Խաչատրյանը ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել:
Բժիշկների կողմից Լ. եւ Մ. Սարոյանների վիճակը գնահատվել է բավարար:



























