Անցած շաբաթ ռազմածովային բազայում տեղի ունեցած պայթյունների պատճառով Կիպրոսի ԱԳ նախարար Մարկուս Կիպրիանուն պաշտոնաթող է լինում։ Խաղաղ պայմաններում Կիպրոսում խոշորագույն աղետի պատճառ դարձած պայթյունը վնասել է բազան եւ շարքից հանել կղզու խոշորագույն էլեկտրակայանը, հայտնում է kommersant.ru-ն։
Պայթել է «Մոնչեգորսկ» նավի ռազմամթերքը, որն Իրանից պաղեստինյան «Համաս» ահաբեկչական կազակերպության համար զենք տեղափոխելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 2009 թվականին։ Պայթյունի արդյունքում զոհվել էր 13, տուժել` ավելի քան 60 մարդ։
Աղետը կառավարության հասցեին սուր քննադատության ալիք էր բարձրացրել լրատվամիջոցներում եւ հասարակություն մեջ։ Միջադեպից անմիջապես հետո պաշտպանության նախարարը եւ Կիպրոսի Ազգային գվարդիայի հրամանատարը պաշտոնաթող էին եղել։
Հազարավոր մարդիկ պիկետ են անցկացրել նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով երկրի ղեկավար Դիմիտրիս Խրիստոֆիասի հրաժարականը։
Կիպրոսի նախկին նախագահ Սպիրոս Կիպրիանուի որդին՝ Մարկոս Կիպրիանուն նախկինում զբաղեցնում էր կղզու ֆինանսների նախարարի, այնուհետեւ առողջապահության հարցերով եվրահանձնակատարի, իսկ 2008-ից՝ ԱԳ նախարարի պաշտոնը։



























