Ռուսաստանը համաձայն չէ Լիբիայի անցումային ազգային խորհրդին ճանաչել որպես երկրում միակ օրինական իշխանություն: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Vesti.ru-ն:
«Եթե խոսքը գնում է այդ Խորհրդի եւ այլ ընդդիմադիր ուժերի` որպես բանակցությունների կողմ ճանաչելու մասին, ապա, անկասկած, Անցումային ազգային խորհուրդն այդպիսին հանդիսանում է, այդ թվում նաեւ մեր աչքում: Իսկ եթե խոսքը գնում է Անցումային ազգային խորհրդի` որպես լիբիական ժողովրդի միակ օրինական իշխանություն ճանաչելու մասին, որի մասին նշվել է Ստամբուլում կոնտակտային խմբի հանդպման ժամանակ, ապա մենք այդ դիրքորոշումը չենք ընդունում»,- ասել է Լավրովը:
Ինչ վերաբերում է Քադաֆիի` իշխանությունը թողնելուց հետո Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությանը, ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ դա անհնար է: «Այդ հարցին արդեն մի քանի անգամ պատասխան հնչել է. այն բացասական է»,- ասել է նա:




























