«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագիծը հուլիսի 20-ին` ժամը 9.30 Հանրապետության հրապարակում միջոցառում է կազմակերպում:

Նախագծի շրջանակներում, «անիվները կգլորվեն» Երեւան-Եղեգնաձոր-Գորիս- Շուշի-Ստեփանակերտ-Ամարաս-Գանձասար երթուղով` սովորելով եւ սովորեցնելով, ճանաչելով եւ ներկայանալով:

Նրանք իրենց` Յունիքոմփի տրամադրած ուսումնական գործիք նոթուք-նեթբուքերով կներկայացնեն նախագիծը, կպատասխանեն ծրագրի եւ նախագծի մասին հետաքրքրող հարցերին, կբաժանեն ծրագրի տեղեկատվական թերթիկները:

Նախագծի երթուղին

Երեւան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթեւ-Նորավանք- Երեւան

Մեկնումը` հուլիսի 20-ին` ժամը 10.00,  Հանրապետության հրապարակից:

Հուլիսի 20, ժամը` 12.00 - Եղեգնաձորի թ. 3 ավագ դպրոց

Հուլիսի 20, ժամը` 16.00 -  Գորիսի թ. 4 ավագ դպրոց

Հուլիսի 20, ժամը` 20.00 - Ստեփանակերտ

Հուլիսի 21-2 -  Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց,

Ստեփանակերտի թ.թ. 8 եւ 11 դպրոցներ, Վանք գյուղի դպրոց, Գանձասար, Ամարաս

Հուլիսի 23 – Ստեփանակերտ, Տաթեւ, Սիսիան, Վայք, Նորավանք