Հնդկաստանի Մադյա-Պրադեշ նահանգում 22-ամյա կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, նշելով, որ իր ամուսինը վամպիր է, գրում է mignews.com-ը:

Նրա խոսքով, ամուսինը ամեն օր ներարկիչով իր երակներից արյուն է վերցրել եւ խմել: Ամեն ինչ սկսվել է հարսանիքից մի քանի ամիս հետո: Ամուսինը չի դադարել կնոջ արյունը խմել նույնիսկ այն ժամանակ, երբ կինը հղի է եղել:

Կինը վախեցել է տեղի ունեցողի մասին պատմել այլոց, քանի որ ամուսինը սպառնացել է սպանել նրան: Այդուհանդերձ, կինը համարձակվել է իրականությունը պատմել ոստիկաններին, երբ երկրորդ անգամ է հղիացել եւ փախել ծնողների մոտ: