Իսպանիայում վնասազերծվել է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող Եվրոպայի ամենախոշոր հանցախումբը: Ինչպես հաղորդել է «El Mundo»-ն, ձերբակալությունը կատարել է իսպանական ոստիկանությունը` Մայամիի դտախազության եւ ՀԴԲ-ի հետ համատեղ: Օպերացիայի արդյունքում Իսպանիայում ձերբակալվել է 16, ԱՄՆ-ում` 4 մարդ:
Մադրիդում տներից մեկի խուզարկության ժամանակ առգրավվել է 25 մլն եվրո կանխիկ գումար: Իսպանիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշում են, որ սա ամենախոշոր կանխիկ գումարն է, որ երբեւէ առգրավվել է: Իշխանությունները նաեւ կալանք են դրել հանցախմբի` ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ունեցած ընդհանուր 75 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքի վրա:
El Pais թերթի տվյալներեվ` ԱՄՆ-ում ձերբակալվել է հանցախմբի ղեկավարը` 36-ամյա Ալվարո Լոպես Տարդոն:



























