Բրիտանկան «News of the World» տաբլոիդի նախկին աշխատակից Շոն Հորին  մահացած են գտել սեփական տանը: Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը, Հորն առաջինն է պատմել թերթի մի քանի լրագրողների կողմից հայտնի անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու մասին: Մահվան հանգամանքները դեռեւս պարզված չեն, սակայն ոստիկանությունը ոչ մի կասկածելի բան չի տեսնում:

Հիշեցնենք, որ News of the World –ի վերջին համարը լույս էր տեսել հուլիսի 10 –ին: Ներկայումս հրատարակչության դեմ երկու հետաքննություն է իրականացվում` ապօրինի գաղտնալսումների եւ ոստիկաններին կաշառելու փաստերով: Գործի շրջանակում արդեն ձերբակալվել է տասը մարդ, այդ թվում` գլխավոր խմբագիր Էնդի Կոուլսոնը: Նրանք բոլորը գրավի դիմաց ներկայումս ազատ են արձակվել: