Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտը կոչ է արել քաղաքացիներին խոստովանել, որ կապեր ունեն օտար երկրների հատուկ ծառայությունների հետ: Ինչպես հաղորդում է «Գռուզիա Online»-ը, այս մասին ասված է ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին տարածած հաղորդագրության մեջ: Վրաստանի ՆԳՆ-ն հիշեցնում է, որ երկրի կառավարության 2006-ին ընդունած որոշմամբ, եթե քաղաքացին խոստովանում է, որ կապեր է ունեցել օտար երկրների հատուկ ծառայությունների հետ, նա ազատավում է պատասխանատվությունից:
«Հակահետախուզության դեպարտամենտը ակտիվորեն շարունակում է օտար երկրների հատուկ ծառայությունների լրտեսական ցանցի բացահայտումը եւ կրկին կոչ է անում իր քաղաքացիներին կամավոր խոստովանել իրենց կապերը նման ցանցի հետ, եթե այդպիսիք կան»,- ասված է հայտարարության մեջ:




























