Հնդկաստանում ուրանի պաշարներ են հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Hindu թերթը, Հնդկաստանի ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Շրիկումար Բաներջին հայտարարել է, որ «այդ շրջանում պաշարները կազմում են 49 հազար տոննա, իսկ հետախուզման վերջին տվյալները ցույց են տալիս, որ դրանք կարող են 3 անգամ ավելի շատ լինել»:

Եթե երկրաբանների հաշվարկները հաստատվեն, ապա նոր հանքավայրը կդառնա աշխարհում ամենամեծն իր պաշարներով: Սակայն նույնիսկ դա թույլ չի տալ Հնդկաստանին ազատվել ներմուծման կախվածությունից: Այսօր երկիրը շահագործում է 20 միջուկային ռեակտորներ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 4780 մեգավատտ, իսկ մոտակա տարիներին նախատեսվում է սկսել եւս 34 ռեակտորների շինարարությունը: