«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ում բուռն քննարկումներ են գնում Լոռվա մարզպետի թափուր տեղի շուրջ։ Հավակնորդները շատ են, տեղը՝ մեկը։

Ոմանք ամենահավանականն են համարում Լոռվա նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի թեկնածությունը, ով, չնայած տարիքին (63 տարեկան է), վարչապետի կողմից առաջարկված թեկնածուն է, ուստի մեծ շանսեր ունի նշանակվելու։ Չար լեզուներն ասում են, որ Արամ Քոչարյանին հանելու հարցում Քոչինյանն ակտիվ դերակատարում է ունեցել։ Մասնավորապես, ինքն է շշնջացել Տիգրան Սարգսյանի ականջին, որ մարզպետը մեկնել է ոչ թե Սանկտ Պետերբուրգ, ինչպես զեկուցել էր վարչապետին, այլ հանգստանում է Վրաստանում։