Նախկլին ԽՍՀՄ-ի բնակչության մեծ մասը նախընտրում է իր ծնայողությունները պահել ազգային արժույթով: Առնվազն, այդ մասին է վկայում Gallup հետազոտական կենտրոնի վերջին հետազոտությունը:
Զեյույցի համաձայն, սեփական արժույթի նկատմամբ վստահության ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում գրավում է երկրորդ տեղը. Հայաստանի բնակչության շուրջ 63 տոկոսն իր խնայողությունները պահում է դրամով: Առաջին տեղում Ադրբեջանն է:
Gallup-ի հետազոտության ընթացքում պարզվել է նաեւ նախկին ԽՍՀՄ բնակչության վերաբերմունքն արտարժույթի նկատմամբ: Ըստ հարցման արդյունքների, այդ տարածաշրջանում առաջատարը շարունակում է մնալ դոլարը, որին վստահում է 3 անգամ ավելի շատ մարդ, քան` եվրոյին:
Հայաստանում դոլարին վստահում է բնակչության 17 տոկոսը, իսկ եվրոյին` 9 տոկոսը: Բացի այդ, ծայրահեղ ցածր է ռուբլու հանդեպ վստահությունը (1 տոկոս):
Նշենք, որ Gallup-ն իր հետազոտությունն անցկացրել է շուրջ 3 հազար մարդկանց շրջանում:




























