Ոսկու գինը հուլիսի 18-ին առաջին անգամ պատմության մեջ հասել է 1600 դոլարի` մեկ ունցիայի համար: Սա տեղի է ունենում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում պարտքային պարտավորությունների պատճառով ներդրողների պահպանվող անհանգստությունների ֆոնին, հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գները Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել են, հասնելով 1601 դոլարի` մեկ ունցիայի համար, հաղորդում է Forbes.-ը:
Ոսկու ֆյուչերսները վերջին 10 օրվա ընթացքում անընդհատ աճել են, քանի որ ներդրողները պետական պարտքի հետ կապված անհանգստություններից ելնելով ոսկի են գնել, որպես ակտիվ:
Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի Նյու Յորքում ոսկու գինը հասել էր 1594 դոլարի` մեկ ունցիայի համար, ինչն այդ ժամանակ եւս ռեկորդ էր:




























