«Այս պահի դրությամբ, բավականին լուրջ մաքրման գործընթաց է սկսվել, հատկապես ՀՀԿ-ում եւ ՕԵԿ-ում, ուր ընդգրկված գործարար շրջանակների ներկայացուցիչները իրենց չեն կարողացել լավագույնս դրսեւորել օրենսդրական գործունեության ընթացքում։ Եվ մինչ ընդհանուր պատկերը պարզ կդառնա, եւ ցուցակներն էլ վերից վար կճշտվեն ու դրված կլինեն սեղանին, նշենք, որ ըստ պտտվող լուրերի, գլխի գալիքը իմանալով՝ հաջորդ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը չի ուզում առաջադրել նաեւ «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը՝ Քլոսը, ով Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ խուլ տարաձայնությունների մեջ է»,-գրում է «Իրավունք»-ը։
«Իրավունք». «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատերը չի՞ ուզում կրկին պատգամավոր դառնալ
Հասանելի է
русскийՏեղադրություն




























