Կառավարությունների ու միջազգային վարկանշային կազմակերպությունների միջեւ լրատվական պատերազմ է ընթանում, իսկ Forbes-ի Հայաստանին շնորհած աղմկահարույց վարկանիշը այդ պատերազմի դրսեւորումներից մեն է; Այսօր` հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքով` Forbes-ը պայքարի լկտի ձեւեր է կիրառում եւ պատվեր իրականացնում:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ եթե իրոք Forbes-ը պատվեր է իրականացնում, ապա հանրահայտ WikiLeaks-ն անպայման դա կբացահայտի: Տնտեսագետի կարծիքով, խնդիրն ավելի շուտ այն է, որ Forbes-ն ունի բանիմացության եւ անաչառության պակաս:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Forbes-ի կազմած վատագույն տնտեսությունների ցանկում Հայաստանը հայտնվել է երկրորդ տեղում ` զիջելով միայն Մադագասկարին:




























