«Յունիբանկը» գործարկել է U-Smile սպառողական նոր վարկատեսակ, որը նախատեսված է ատամնաբուժական ծառայությունների դիմաց վճարելու համար: Վարկից կարող են օգտվել բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր չունեն բացասական վարկային պատմություն: Այս վարկատեսակը Բանկը տրամադրում է 24 ամիս ժամկետով, 21% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ: Ընդ որում, Բանկը չի պահանջում կանխավճար և գրավ:
Դրա հետ մեկտեղ, հաճախորդին ընձեռվում է վարկի վաղաժանմկետ մարման հնարավորություն` առանց տույժերի կիրառման: U-Smile վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել Բանկի 37 մասնաճյուղերից որևէ մեկը և ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է խնդրել նաև երաշխավորողի փաստաթղթեր:
«Վերլուծելով մեր հաճախորդների առաջարկությունները` ստեղծում ենք վարկատեսակներ, որոնք լիովին համապատասխանում են նրանց այժմյան պահանջներին: Եթե դուք ծրագրել եք տեխնիկայի կամ կահույքի գնում, պատրաստվում եք մեկնել ճամփորդության կամ էլ ցանկանում եք վերանորոգում իրականացնել, ապա կարող եք շահավետ պայմաններով համապատասխան սպառողական վարկ ստանալ Յունիբանկում: Մենք կշարունակենք սպառողական վարկավորման ակտիվ զարգացումը և մինչև տարեվերջ կապահովենք պորտֆելի նախատեսված 100% աճը»- ասում է «Յունիբանկի» սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը: 30.06.2011թ.-ի դրությամբ սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճել է ավելի քան 7 անգամ:




























