Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում հուլիսի 18-ի գիշերը լույս 19-ի գիշերը երկրի առաջատար կուսակցությունների գրասենյակների մոտ երկու պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդել է Утро.ru-ն, սարքը պայթել է տեղադրելուց 20 րոպե անց:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել երեւանյան ժամանակով 06.58-ին աջակողմյան «Կարգ, օրիանականություն եւ արդարություն» կուսակցության գրասենյակի մոտ, իսկ երկրորդը` մոտ 07.17-ին`«Դեմոկրատները` հանուն ուժեղ Բուլղարիայի» կուսակցության գրասենյակի մոտ:

Вести.Ru-ն տեղեկացրել է, որ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է շուրջ 150 գրամ տրոտիլին համարժեք:

Ըստ նախնական տվյալների` տուժողներ չկան: