«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել:
Մասնավորապես, ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հրամանով, ֆիրմային տրանսպորտի ապահովման ճանապարհային կենտրոնի պետ Իլյա Կելպերիսը նշաակվել է գլխավոր տնօրենի տնտեսության եւ ֆինանսների գծով տեղակալ:
Շայդուլինի մեկ այլ մեկ հրամանով, «Դիագնոստիկա» ճանապարհային կենտրոնի պետ Անատոլի Կոմարովը նշանակվել է տեխնիկական քաղաքականության ծառայության պետի պաշտոնակատար: Իսկ «Դիագնոստիկայի» պետի պաշտոնակատար է նշանակվել կենտրոնի գլխավոր ինժեներ Խաչատուր Խաչատրյանը:
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կադրային փոփոխությունները պայմանավորված են այդ կառույցներում աշխատանքների ինտենսիվացման անհրաժեշտությամբ, նաեւ ընկերության ֆինանսական հոսքերի վերահսկման ուժեղացմամբ:




























