Հայաստանյան ֆինանսական շուկայում դոլարի փոխարժեքը շարունակում է վարանոտ ու հիվանդոտ վարքագիծը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հուլիսի 19-ին ամերիկյան դոլարի փոխարժեքը իջել է 366-ից, ինչը վերջին անգամ տեղի էր ունեցել փետրվարի 18-ին:
Գործարքների արդյունքում այսօր դոլարի միջին փոխարժեքը կազմել է 365.99 դրամ, վաճառվել է 7.3 մլն դոլար: Դոլարի նկատմամբ պահանջարկի աճը խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին դոլարը ավելի կայուն վարքագիծ կդրսեւորի:
Դոլարի փոխարժեքի բորսայական անկումը հանգեցրել է նրան, որ Երեւանի փոխանակման կետերում այժմ կարելի է դոլար ձեռք բերել 367 դրամով, ինչն անհնար էր երեկ: Դոլարը փոխանակման կետերի կողմից ընդունվում է 365 դրամով:




























