Ֆրանսիայում վրացիների մասնակցութամբ հաճախակիացած բռնություններն եւ զինված միջադեպերը վկայում են հատկապես Վրաստանի քրեական շրջանակների ազդեցության ուժեղացման մասին։ France-Soir-ի հոդվածը նվիրված է կովկասցիների մասնակցությամբ հանցավորության աճի թեմային, հայտնում է inopressa.ru-ն։
«2000 թվականից ի վեր նախկին Արեւելյան Եվրոպայից եկածների մասնակցությամբ քրեական գործերի թիվը կտրուկ աճել է»,- ոստիկանության կոմիսար Դիմիտրի Զուլայի խոսքերն է մեջբերում թերթը։
Ոստիկանության տվյալներով, 2008-2010 թվականների ընթացքում ժանդարմերիայի եւ ոստիկանության կողմից հետաքննվող գործերին մասնակից վրացիների թիվն աճել է 33 տոկոսով։ «Նրանք Ֆրանսիայում արդեն հանցավոր խմբավորումներ են ձեւավորել»- հայտարարել է Զուլան։
Մայիսին Նիցցայում մի վրացի սպանել էր մի հայի եւ մի չեչենի։
«Նրանք բոլորն «օրենքով գողեր են», հիմնականում վրացական հանցավոր խմբավորումների ներկայացուցիչներ։ Այդ սպանությունները տվյալ խմբավորումների` Ֆրանսիայում արմատավորվելու ձգտման հետեւանք են»,- կարծում են ոստիկանությունում։




























