Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հուլիսի 11-17-ին կազմակերպել էր յոթնօրյա ամառային հանգիստ «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության 8-15 տարեկան յոթանասուն աշակերտների համար, ովքեր կարիքավոր, բազմազավակ եւ սոցիալական տարբեր ծրագրերում ընդգրկված ընտանիքներից են:

Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում երեխաները հետեւել են մի շարք կրթական եւ հոգեւոր ծրագրերի:

Ճամբարականների համար կազմակերպվել են նաեւ արշավներ, տարաբնույթ առարկայական ու սպորտային ուսուցողական խաղեր եւ մրցույթներ: