Երեւանի Արշակունյաց փողոցի թիվ 123 շենքի մոտ հուլիսի 19-ին ավտովթար է տեղի է ունեցել, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 3-րդ հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները):

Դեռեւս  չպարզված համգամանքներում բախվել են Mitsubishi-IO 11 ՕՍ 514 համարանիշի եւ Audi 23 ՕՍ 766 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Փրկարարները Audi-ից դուրս են բերել տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած վարորդ 31-ամյա Ռոման Գեւորգյանին, իսկ ուղեւոր 28-ամյա Անի Խաչատրյանին եւ 1 տարեկան Գայանե Գեւորգյանին պարամեդիկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Մինչ փրկարարների տեղ հասնելը` Mitsubishi-ի վարորդ 26-ամյա Արթուր Խաչատրյանը դուրս է բերվել ավտոմեքենայից: Ա.Խաչատրյանը, Ռ.Գեւորգյանը եւ Ա.Խաչատրյանը տեղափոխվել են Երեւան քաղաքի «Էրեբունի» իսկ Գ.Գեւորգյանը`  «րբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: