Գերմանական GTZ ընկերությունն սկսել է բյուջեի կատարման գործընթացը վերահսկող մի շարք ծրագրերում խորհրդարանի ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համագործակցությունը։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայումս այդ գործառույթն իրականացնում է միայն Վերահսկիչ պալատը։ Նա հայտնեց, որ խորհրդարանի եւ գերմական ընկերության միջեւ համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի GTZ-ը խորհրդարանի ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովին բյուջեի պլանավորման ժամանակ տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն կցուցաբերի։ Այս ծրագրի շրջանակներում վերանշյալ հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի։




























