Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ադրբեջան, Վրաստան ու Թուրքիա այցելություններից, եթե դրանց խիստ անհրաժեշտությունը չկա, հաղորդում է isra.com-ը:
Եթե, այնուամենայնիվ, ստիպված են այցելել այդ երկրներ, ապա պետք է ուշադիր ու զգոն լինել:
Միաժամանակ Շտաբը հանել է Միջերկրածովյան եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ այցելությունների հետ կապված զգուշացումը:




























