Հուլիսի 19-ին` ժամը 12.10-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւանի պետական համալսարանի Անանիա Շիրակացիի անվան ճեմարանի մասնաշենքում հեռակառավարվող ծխարձակիչ սարք է տեղադրված:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Երեւանի պետական համալսարանում նման մասնաշենք չկա, իսկ Անանիա Շիրակացիի անվան ճեմարանը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցներ:
Ոստիկանության կինոլոգիական ծառայության ուժերով կատարվել է շենքի զննում, ծխարձակիչ սարք չի հայտնաբերվել: Ժամը 14.40-ին հայտարարվել է տագնապի ավարտ:



























