Հայտնի են ադրբեջանա-ամերիկյան զորավարժությունների ժամկետները: Դրանք կսկսվեն հուլիսի 31-ին` Ռումինիայում: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ՊՆ միջազգային կապերի եւ եվրատլանտյան համագործակցության վարչության պետ Ռամիզ Նաջաֆովը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, զորավարժությունների շրջանակում, փորձի փոխանակում տեղի կունենա խաղաղապահ գործունեության ոլորտում:
Մեկ շաբաթ տեւող զորավարժություններին կմասնակցի 100 մարդ:
Նաջաֆովի խոսքով, այս տարվա սեպտեմբերի սկզբից մինչեւ 2012 թվականի վերջը նախատեսվում է ավելի քան 50 վարժանք-սեմինար անցկացնել:




























