Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզի Խոտան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները հանգեցրել են առնվազն 18 մարդու մահվան: Չինասատանի իշխանությունների հաղորդմամբ` զոհվածներից 14-ն անջատողական կազմակերպության ներկայացուցիչ ույգուրներ են, որոնք հարձակում են կազմակերպել ոստիկանական տեղամասի վրա:

Իրենց հերթին Ույգուրների համաշխարհային կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ բախումը հրահրել են հենց իշխանությունները: Նրանք պնդում են, որ ոստիկանությունն իբր հարձակվել է խաղաղ ցուցարարների վրա, կրակ արձակել 6 մարդու վրա, իսկ 14 մարդու հարվածել է մահակներով` հասցնելով մահվան: Հաղորդվում է նաեւ 70 ձերբակալվածների մասին:

Խոտան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ամենաարյունալին են  Սինցզյան-Ույգուրյան տարածաշրջանում 2009 թվականից հետո, երբ այդտեղ էթնիկ հողի վրա զանգվածային բախումներ տեղի ունեցան ույգուրների եւ էթնիկ չինացիների միջեւ: