Այս տարվա հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունիսի նկատմամբ Հայաստանում կազմում է 2.3 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 9.9 տոկոս, ուստի աճի տեմպի նման մեծ անկումը կարելի է նաեւ անակնկալ համարել:

Տնտեսական ակտիվության տեմպի նվազումը տեղի է ունեցել բացառապես շինարարության հաշվին, որտեղ 12-ամսյա կտրվածքով արձանագրվել է 31.3 տոկոս անկում: Տնտեսության մյուս ճյուղերում հիմնականում պահպանվում են աճի համեմատաբար բարձր տեմպեր: Այսպես` արդյունաբերությունում աճը կազմում է 24.7 տոկոս, գյուղատնտեսությունում` 10.1 տոկոս: Առեւտրի շրջանառությունն աճել է 6 տոկոսով, որն այս ոլորտի աճի ամենաբարձր տեմպերից մեկն է վերջին տարիներին: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է 4.1 տոկոս աճ, որն ընդհակառակը, աճի ամենացածր տեմպն է վերջին 3 տարվա կտրվածքով: