ԱՄՆ փոխպետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նոր օգնական է դարձել Էրիկ Ռուբինը։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում։ Նա այս պաշտոնում փոխարինել է Թինա Քեյդենաուին։
Ռուբինի վերահսկողության ներքո են Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի եւ Կովկասի հետ կապված հարցերը։ Նախկինում նա զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը (2008–2011)։
Նշենք, որ երկու տարի The New York Times-ում որպես թղթակից աշխատելուց հետո Ռուբինը, որպես դիվանագետ, պետդեպարտամենտում աշխատանքի է անցել 1985 թվականին։ Նա աշխատել է նաեւ Հոնդուրասում, Ուկրաինայում, Թայլանդում եւ այլն։
Ռուբինը խոսում է թաիլանդերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ուկրաիներեն եւ ռուսերեն։




























