Երեւանի 60-ամյա բնակչուհի Սուսաննա Մ.-ի համար սովորական փոխադրումը ողբերգական ավարտ է ունեցել։
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հուլիսի 19-ին Սուսաննա Մ.-ն նստել է համար 3 ավտոբուս։
Գայի եւ Մյասնիկյան պողոտաների խաչմերուկում անկանոն վարելու հետեւանքով ավտոբուսի սրահում գտնվող կինը ողնաշարի վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կատարվում է հետաքննություն։



























