«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 20-ին արտարժույթի առուվաճառքի գործարք տեղի չի ունեցել: Այդ մասին տեղեկացնում է բորսայի պաշտոնական կայքէջը: Դոլարն առաջարկվել է 367 դրամով, սակայն պահանջարկը գտնվել է 366.50-ի շրջանում:
Փոխարենն այսօր բորսայում վաճառվել են բաժնետոմսեր, ինչն այնքան էլ հաճախ տեղի չի ունենում: «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերով տեղի է ունեցել 1 գործարք, վաճառված բաժնետոմսերը կազմել են 10-ը: բաժնետոմսերը վաճառվել են յուրաքանչյուրը 1110 դրամով` 1000 դրամ անվանական արժեքի պարագայում:




























