Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է հայտարարել երկրում նախագահի այլընտրանքային ընտրությունների անցկացման մասին: Ասադին մոտ կանգնած անանուն աղբյուրների փոխանցմամբ, նա այդ մասին կհայտարարի Սիրիայի պետական հեռուստատեսությամբ իր ուղերձի ժամանակ: Դա տեղի կունենա մոտ ժամանակներս:

Ասադը մտադիր է նաեւ չեղյալ համարել Սահմանադրության 8-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է «ԲԱԱՍ» կուսակցության իշխող դերը, գրում է kp.ru-ն` վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները:

Եթե Սիրիայի նախագահը հայտարարի վերը նշված քաղաքական փոփոխությունների իրականացման մասին, դա կարող է դիտվել «հեղափոխություն վերեւից»: