Վրաստանը դեպի Հայաստան տրանզիտի համար սահմանել է 2 անգամ ավելի բարձր սակագին, քան Ադրբեջանի համար, Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում այսօր` հուլիսի 20-ին հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով` Վրաստանը, լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, մեկ այլ անդամի` Հայաստանի նկատմամբ խտրական քաղաքականություն է վարում, այն դեպքում` երբ Ադրբեջանը ԱՀԿ անդամ չի հանդիսանում: «ԱՀԿ մեկ այլ անդամի նկատմամբ նման խտրական քաղաքականությամբ Վրաստանը խախտում է ԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունը»,-հայտարարեց Թ. Մանասերյանը:

Նրա խոսքով` միջազգային կոնվենցիայով դեպի ծով ելք ունեցող երկիրը չպետք է խոչընդոտներ ստեղծի դեպի ծով ելք չունեցող երկրների համար, այնինչ Վրաստանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել ծով ելք չունեցողների համար: