Շոտլանդիայի Էրլսֆերի քաղաքում բանվորները գտել եւ կարդացել են շշում տեղադրված մի նամակ, որը 95 տարի առաջ թաղվել էր գնդակների համար նախատեսված ավազի ծուղակում, հաղորդում Է UPI լրատվական գործակալությունը:

Բանվորները թարմացնում էին գոլֆի դաշտը՝  1875 թվականին հիմնված գոլֆի ակումբի տարածքում։ Գնդակի թակարդներից մեկում  նրանք հայտնաբերել են թաղված շիշը։ Շշի ներսում եղել է հաղորդագրություն, որը գրված է եղել 1926 թվականի նոյեմբերի 18-ին՝  սիգարետի փաթեթանյութի հակառակ կողմում։ Պարզվել է, որ շիշը ավազի մեջ է եղել 95 տարի։

«Այսօր մենք այստեղ ենք, բայց որտեղ ենք լինելու, երբ այդ ուղերձը գտնվի, մենք չգիտենք։ Հաջողություն», - ասվում էր նամակում։

Գոլֆի ակումբի քարտուղար Գեւին Քուքը հայտարարել է, որ երեք տղամարդիկ, որոնց անունները նշված են ուղերձի ստորագրությանը կից՝ Թ.Դոնալդսոնը, Դ. Քինգը և Վ. Իսոնը, հաստատության աշխատակիցներ են եղել 1920- ական թվականներին: Քուքի խոսքով ՝ բանվորները  որոշել են իրենց նամակը գրել ժառանգներին եւ թաղել այն նույն տեղում, երբ կավարտեն աշխատանքները: