Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստն սկսվեց ընդմիջմամբ։

Ինչպես տեղեկացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը, Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանից ստացվել է տեղեկություն այն մասին, որ փետրվարի 7-ին փաստաբանը Կապանում մասնակցել է նիստի եւ երեկ չի կարողացել վերադառնալ։ Այսօր ճանապարհին տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով նա չի հասցնում ներկայանալ նիստի սկզբին։

Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանը ճանապարհին է։

Դատավորը հայտարարեց տեխնիկական ընդմիջում, որպեսզի կապ հաստատի Լուսինե Սահակյանի հետ եւ պարզի, թե կհասցնի արդյոք ներկայանալ նիստին։