Ճապոնիայում կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացվել է արքայադուստր Յոկոն։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի կայսերական տան հարցերով զբաղվող վարչությունը։
38-ամյա արքայադուստրը՝ 2012 թվականին մահացած արքայազն Տոմոհիտոյի երկրորդ դուստրն է։ Նշվում է, որ նա տեղափոխվել է կայսերական տան կից հիվանդանոց, սակայն նրա վիճակի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։



























