Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ, մասնավորապես, քննարկվել են քաղաքի առողջապահական համակարգի փոփոխությունները, պանրի հանդեպ սերը համեմատել է օփիոիդային կախվածության հետ, հաղորդում է Newsweek-ը։

Վեգանական դիետայի հանդեպ իր հակվածությամբ հայտնի քաղաքապետը հանդես է եկել ավելի վաղ հայտարարված քաղաքային հիվանդանոցներում  մրգերի եւ բանջերեղենի քանակի ավելացման օգտին։

Մամուլի ասուլիսից հետո նա որոշել է հանդես գալ  խոհարարի դերում ՝ ցույց տալով, թե ինչպես պատրաստել  վեգանական չիլի սոուս, եւ սննդից կախվածությունը համեմատել է թմրանյութերից կախվածության հետ։

«Ես այս մեծ ինքնակառավարման կարգապահությունը չունեմ։ Սնունդը  նման է թմրամիջոցների. վերցրեք հերոինից կախվածություն ունեցող մեկին, նստեցնելով  նրան  մեկ սենյակում, իսկ պանրի վրա նստած մեկին փակում եք մեկ այլ  սենյակում, որից հետո խլում եք  նրանցից պանիրը եւ հերոինը։ Ես կոչ եմ անում ձեզ դրանից հետո համեմատել նրանց  եւ  ինձ ասել, թե ով է նստել հերոինի,  իսկ ով ՝ պանրի վրա», - ասել է նա։