Ֆլորիդայում տղամարդը քիչ էր մնում խեղդվեր իր շան հետ զբոսնելիս: Շունը սկսել էր օգնություն կանչել ու գրավել անցորդների ուշադրությունը, որոնց հաջողվել էր փրկել մահից կենդանու տիրոջը, հայտնում է Daily Mail-ը։

Ուրբաթ՝ փետրվարի 4-ին, Սմիթը զբոսնում էր Սառա անունով իր շան հետ, երբ նրա անվասայլակը անկարծ գլորվեց ջուրը։ Լողալ չիմացող տարեց տղամարդը հուսահատ օգնություն էր կանչում։ Այդ պահին Սառան սկսել էր բարձր հաչալ։ Երկու անցորդ լսել էին հաչոցը եւ նկատել խեղդվող հաշմանդամին։ Մինչ նրանցից մեկը վազել էր դեպքի վայր, մյուսին հաջողվել էր օգնության կանչել ոստիկան Ադամ Դոթիին։ «Այդպես, մենք երկուսս էլ վազեցինք այնտեղ։ Ես նետվեցի ջուրը, ընկերս բռնեց նրա ձեռքերից, իսկ ես՝ ոտքերից, եւ մենք նրան ափ հանեցինք»,- պատահածը նկարագրել է երկրորդ անցորդը:

Տարեց տղամարդուն օգնություն է ցուցաբերվել հենց դեպքի վայրում։ Դրանից հետո Դոթին եւ հրշեջ ծառայության աշխատակիցն օգնել են տուժածին տուն հասնել. նրա անվասայլակը ջրի պատճառով վնասվել էր եւ չէր աշխատում: Սառան այդ ամբողջ ընթացքում տիրոջ կողքին էր։ «Նա հրաշալի շուն է։ Ես միշտ սիրել եմ նրան, սիրում եմ եւ կսիրեմ»,- խոստովանել է Սմիթը։