Ճապոնիան առաջարկում է Եվրոպային իր հեղուկ բնական գազի ներմուծման մի մասը՝ մտավախություն ունենալով, որ մատակարարումները կխաթարվեն Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման հետ կապված լարվածության պատճառով: Այս մասին հայտարարել է առեւտրի նախարար Կոիչի Հագիուդան, հայտնում է AFP-ն։
Նրա խոսքով՝ ճապոնական մասնավոր ֆիրմաների կողմից արդեն իսկ գազի մի քանի խմբաքանակ է ուղարկվում Եվրոպա, որոնք տեղ կհասնեն այս ամիս։ Նա հայտնել է, որ մարտին ավելի շատ նավեր կմեկնեն Եվրոպա, սակայն մատակարարումները կախված կլինեն ներքին պահանջարկի բավարարումից։
Ավելանում են մտավախություններն առ այն, որ կոնֆլիկտն Ուկրաինայում կարող է էներգետիկ ճգնաժամ առաջացնել Եվրոպայում, որը մեծապես կախված է Ռուսաստանից մատակարարումներից:
Վերլուծաբանները քիչ հավանական են համարում, որ Ռուսաստանը լիովին կդադարեցնի մատակարարումները Եվրոպա կոնֆլիկտի դեպքում, եւ Ճապոնիայի պաշարները, ամենայն հավանականությամբ, բավարար չեն լինի տարբերությունը փոխհատուցելու համար, եթե Մոսկվան դա անի:
Տոկիոյի առաջարկն ուղեկցվում է կատաղի դիվանագիտական մանեւրներով՝ նպատակ ունենալով թուլացնել Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ լարվածությունը:
Հագիուդան լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դեսպաններից խնդրանքներ է ստացել՝ Եվրոպայում վառելիքի «պահանջը բավարարելու» համար: «Մենք ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ ԵՄ-ին խորհուրդ ենք տվել, որ այդ համագործակցությունը պետք է իրականացվի միայն այնքանով, որքանով դա չի ազդի Ճապոնիա էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման վրա»,- ասել է նա։
Ճապոնիան մինչև անցյալ տարի ՀԲԳ-ի աշխարհի ամենամեծ ներկրողն էր եւ մեծապես կախված է վառելիքից: Առեւտրի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ճապոնական գազային ընկերությունները վառելիքը կստանան շուկայական գնով։
Ճապոնիան մինչեւ անցյալ տարի աշխարհի ՀԲԳ ամենամեծ ներկրողն էր եւ մեծապես կախված է վառելիքից: Առեւտրի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ճապոնական գազային ընկերությունները վառելիք կստանան շուկայական գնով։
ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ այս քայլը ցույց է տալիս, որ «Ճապոնիան վճռականորեն աջակցում է Միացյալ Նահանգներին եւ մեր եվրոպացի գործընկերներին եւ դեմ է դաժան ուժի կիրառմանը»:
Հագիուդան հիշեցրել է այդպիսի համագործակցության մասին ավերիչ երկրաշարժից, ցունամիից եւ միջուկային աղետից հետո, որը հարվածեց Ճապոնիային ավելի քան մեկ տասնամյակ առաջ: «2011 թվականի մարտի 11-ին Արեւելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից հետո հենց Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդներն առաջինը մեզ գազ ուղարկեցին»,- ասել է նա:





























