Ինդոնեզական անորսալի կոկորդիլոսը, որը վեց տարի լողում էր մոտոցիկլետի անվադողը վզին, վերջապես ազատվել է դրանից Սուլավեսի կղզում կենդանասերի շնորհիվ, հայտնում է CNN-ը։
Չորս մետրանոց կոկորդիլոսը համակրանք էր առաջացրել Բալուի որոշ բնակիչների մոտ, ովքեր վախենում էին, որ անվադողը կարող է խեղդել սողունին, երբ այն մեծանա: Բայց նրան բռնելը շատ դժվար էր։ Ինչ-որ պահի ավստրալացի որսորդը փորձել էր ազատել սողունին, սակայն՝ անհաջող:
«Ես ինքս բռնեցի կոկորդիլոսին: Տեղացիներից օգնություն խնդրեցի, բայց նրանք վախեցան»,- պատմում է 35-ամյա Թիլին։ Նա պարանով հասարակ թակարդ էր դրել՝ որպես խայծ կենդանի ճուտիկներ ու բադեր օգտագործելով։ Երեք շաբաթ շարունակ խորամանկ կոկորդիլոսին հաջողվում էր փախնել թակարդից, մինչեւ Թիլին վերջապես բռնեց նրան եւ սղոցի օգնությամբ ազատեց անվադողից:
2020-ին նահանգային կառավարությունը չճշտված պարգեւ էր առաջարկել յուրաքանչյուրին, ով կկարողանա հանել անվադողը, թեեւ Թիլիի համար դա, կարծես, հիմնական դրդապատճառը չէր: «Ես պարզապես չեմ կարող նայել, թե ինչպես են կենդանիները տառապում: Ես կօգնեմ նույնիսկ օձերին»,- ասել է Թիլլին։
Սողունը, որին տեղացիները «բուայա կալունգ բան» (անվադողերից վզնոցով կոկորդիլոս) կոչել, բաց է թողնվել գետի մեջ:





























