Անջելինա Ջոլիի որդեգրած երեխաները` Մադոքսը եւ Պակսը Կամբոջա այցելության ժամանակ սնվում են բացառապես բնական սնունդով, մասնավորապես` մորեխներով: Դա նրանց սիրելի կերակուրն է: Այս մասին հայտարարել է անձամբ Ջոլին` հավելելով, որ թրթուրները Հարավարեեւլյան Ասիայի երեխաների համար նույնն են, ինչ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների երեխաների համար չիպսերը: Այս մասին հաղորդել է vesti.ru-ն` վկայակոչելով US Magazine-ին:
«Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք Կամբոջա, երեխաներս ինձ խնդրում են գնել մորեխներ: Այստեղ դրանք վաճառվում են ամեն մի շուկայում: Ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները կորցնեն իրենց արմատները, դրա համար էլ նրանց համար գնում եմ թրթուրներ:Մի քանի արկղ մորեխներ մենք վերցրել ենք մեզ հետ նույնիսկ Ամերիկա գնալիս»,- ասել է Անջելինա Ջոլին` նշելով, որ ինքը եւս բազմիցս սնվել է թրթուրներով:
Լրագրողի այն հարցին, թե մորեխները ուտելիս ի՞նչ համ է առնում, նա պատասխանել է, որ դրանք նման են կարտոֆիլի չիպսերին: «Դրանք համեղ են, իրոք, եւ ոչ միայն դրանք: Կամբոջայում մենք հնարավորություն ունեցանք փորձելու ինչ-որ բզեզներ, երեխաները այն անվանել են խավարասերներ, իսկ իմ համոզմամբ` դրանք մորեխներ էին: Մենք կերել ենք նաեւ թունավոր մորմ փայտիկներով (տարանտուլ), սարդերով ապուր: Այս կերակուրը մեզ համար անսովոր է, բայց Կամբոջայում միջատներով սնվելը սովարական բան է: Ես կարծում եմ, որ կյանքում պետք է փորձել ամեն ինչ»,- հայտարարել է դերասանուհին:




























