Բրյուսելի իշխանություններն արգելել են COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումների դեմ բողոքող վարորդների  «ազատության պահակախմբին»

մուտք գործել Բելգիայի մայրաքաղաք, ասված է տարածաշրջանային կառավարությունների հայտարարության մեջ, փոխանցում է AP-ն։

Ակնկալվում էր, որ շարասյունը երկուշաբթի կժամանի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շենքերի մոտ: Փարիզի իշխանություններն ավելի վաղ նույնպես արգելել էին պահակախմբի մուտքը։

Ցուցարարները հարավային Ֆրանսիայից մեկնել են այսպես կոչված «ազատության պահակախմբի» կազմում, որը կհավաքվի Փարիզում եւ Բրյուսելում՝ COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումների չեղարկումը պահանջելու նպտակով։ Նրանց ոգեշնչել են ցուցարարները, որոնք արգելափակել էին Կանադայի մայրաքաղաք Օտտավան։

«Դաշնային ոստիկանությունը Բրյուսելի հիմնական ճանապարհներին կվերահսկի մեքենայավորված տրանսպորտային միջոցները, որոնք գալիս են Բելգիա ցույցեր անցկացնելու համար։ Տարածաշրջանն ու Բրյուսել քաղաքը հրամանագրեր կհրապարակեն, որոնք արգելում են բեռնատարներով ցույցերն իրենց տարածքում», - ասված Է Բրյուսելի տարածաշրջանի հայտարարության մեջ։

Կանադայում COVID-19-ի դեմ անդրսահմանային բեռնատարների վարորդների համար պատվաստման մանդատները չեղարկելու պահանջով ցույցերի մասնակիցները մի քանի շաբաթ շարունակ արգելափակել են մայրաքաղաք Օտտավան եւ այժմ անցել են Կանադայի եւ ԱՄՆ-ի միջեւ առանցքային սահմանային անցումներին։