2011 թ. առաջին կիսամյակում Հայաստանի տարածքում արձանագրված ավտովթարներից 93-ը տեղի են ունեցել մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ. դրանց հետեւանքով 2 մանկահասակ երեխա մահացել, 101-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: NEWS.am-ն այս մասին տեղեկանում  է ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ըստ այդմ, 2010 թ. նույն ժամանակահատվածում մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է 89 ավտոպատահար, որոնց հետեւանքով 6 մանկահասակ երեխա մահացել է, 92-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. առաջին կիսամյակում Երեւան քաղաքում  արձանագրված ավտովթարներից 39-ը տեղի են ունեցել մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետեւանքով 46 երեխա ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2010 թ. նույն ժամանակահատվածում մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է  38 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով վնասվածքներ ստացել է 40 մանկահասակ  երեխա։

2011 թ. առաջին կիսամյակում Հայաստանի տարածքում արձանագրված վրաերթի դեպքերից 55-ը տեղի են ունեցել մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետեւանքով 2 մանկահասակ երեխա մահացել, 54-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

2010 թ. նույն ժամանակահատվածում մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է 57 վրաերթի դեպք, որոնց հետեւանքով 5 երեխա մահացել է, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: