ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի եւ իշխող կոալիցիայի հանդիպմանը ՕԵԿ-ից երեկ ոչ ոք ներկա չէր, գրում է «ՀԺ»-ն: Ըստ թերթի`  Ֆիշերի հետ հանդիպմանը մասնակցում էին միայն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Իշխանական մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին կոալիցիոն բոլոր խմբակցություններին զգուշացվել է Ֆիշերի հետ հանդիպման մասին:

Ըստ նույն աղբյուրների, սակայն, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մոռացել է այդ մասին զգուշացնել խմբակցության պատգամավորներին: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ երբ այդ մասին իմացել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, խիստ բարկացել է Բիշարյանի վրա: Վերջինս էլ երեկ երեկոյան ժամը 19-ին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին ուղարկել է Ֆիշերի մոտ` հյուրանոց: Ֆիշերը, բնականաբար, խիստ զարմացել է, բայց ընդունել է պատգամավորին: