Վերածնված թեթեւ արդյունաբերությունը կարող է Հայաստանի տնտեսական զարգացման լոկոմոտիվներից մեկը դառնալ։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին՝ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույցը, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Աշոտ Թավադյանը։

Փորձագետի կարծիքով, Հայաստանի համար առաջնահերթություններից մեկը պետք է լինի թեթեւ արդյունաբերության հզորացման եւ աճի ապահովումը:

«Դա կարեւոր է, այդ թվում՝ զբաղվածության մակարդակի բարձրացման առումով»,- նշեց Թավադյանը։