ԱՄՆ-ում ռեստորանները հավի թեւիկների դեֆիցիտի հետ են բախվել մատակարարման խնդիրների պատճառով։ Խնդիրն առաջացել է ԱՄՆ-ի ֆուտբոլի առաջնության կամ Սուպերբոուլի եզրափակիչի նախաշեմին։
Հավի միս արտադրողների ազգային խորհուրդը (National Chicken Council, NCC) կանխատեսում է, որ ամերիկացիներն այս տարի Սուպերբոուլի դիտման ժամանակ կարող են ուտել մոտ 1,42 մլրդ հավի թեւիկներ, ինչը մոտ է ռեկորդին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
NCC-ի հասարակական ճաշարանում հավի թեւիկների պակասը բացատրում են մսի կոմբինատների աշխատուժի պակասով, համաժողովրդական նախուտեստներ պատրաստելու համար անհրաժեշտ որոշ բաղադրիչների դեֆիցիտով եւ համընդհանուր գների թռիչքով։
Ռեստորանները փորձում են ակտիվորեն լուծել այս խնդիրը։ Նրանցից ոմանք նույնիսկ պատրաստ են անցնել սառեցված արտադրանքի թարմ մսի պաշարների վերջանալու դեպքում։ Մյուսները սկսել են կրճատել թեւիկների քանակը ստանդարտ չափաբաժիններում։
Սակայն թեւիկները թանկանում են։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվարին հավի թեւիկների գինը ռեկորդային է դարձել այս ամսվա համար 2010-ից ի վեր: Այս պահին ԱՄՆ-ում հավի թեւիկների մեկ ֆունտի (մոտ 450 գրամ) միջին արժեքը $2,61 է, համեմատած պանդեմիայից առաջ հինգ տարվա ընթացքում գրանցված $1,76-ի հետ։





























